Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ-երի մարտական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը վիրավոր ունի
24.02.2020,
11:19
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ-երի մարտական դիրքերի ուղղությամբ. կրակից հայ զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը
«Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է», – նշել է նա Facebook–յան իր էջում:–0–