Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում
16.07.2021,
12:38
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–