Ադրբենջանում պահվող հայ գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ.ԶԼՄ
19.04.2021,
21:44
Ադրբենջանում պահվող հայ գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մենք պարբերաբար տեսակցում ենք գերեվարված անձանց, որոնց մասին պաշտոնապես հաստատում ունենք Ադրբեջանի իշխանությունների կողմից և մեր տեսակցությունների շրջանակներում մարդկանց ընձեռում ենք հնարավորություն ընտանիքների հետ կապ պահել։
Загружается новость ... "Лево"
Այս մասին ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, հաղորդում է tert.am-ը:
Նա նշել է, որ հնարավորության դեպքում գերեվարվածները կապ են հաստատում ընտանիքի անդամների հետ՝ հեռախոսազանգի, կամ բանավոր հաղորդագրության միջոցով, նայած, թե որ դեպքում ինչպես է ստացվում։
Զառա Ամատունին նշել է, որ գերեվարված անձանց վիճակի մասին մանրամասներ հանրայնորեն չի կարող հաղորդել, սակայն եթե խնդիրներ կան, ապա դրանք քննարկում են միայն նրանց համար պատասխանատու իշխանությունների հետ։–0–