+12
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին.ՊՆ

16:39
16 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի զինված ուժերը, նոյեմբերի 16-ին նախաձեռնած հարձակումն ուղեկցում են լայնածավալ ապատեղեկատվական արշավով, հայտնում է ՀՀ ՊՆ–ն։

Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր, կեսօրին, մինչև բուն հարձակումն սկսելը, տարածել էր հաղորդագրություն, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։

«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նաև պնդում է, թե ՀՀ զինված ուժերը գործողություններ են իրականացնում Տավուշի ուղղությամբ։ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին, այդուհանդերձ, առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը՝ հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՊՆ–ի հաղորդմամբ, ՀՀ արևելյան սահմանագոտում ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։

Ավելի վաղ ՊՆ–ն հաղորդել էր, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Երևանը դիմել է Մոսկվային` կոչ անելով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում