Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

20.06.2023, 10:28
Հայկական կողմում տուժածներ չկան
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հայկական կողմում տուժածներ չկան:-0-