7 տարի է ամուսնացել եմ, երեխա չունեմ, ո՞նց անեմ. քաղաքացին՝ Ծառուկյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
13.03.2017,
19:18
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն նախընտրական քարոզչության շրջանակում այսօր եղել է Ապարանում, Աշտարակում և Թալինում։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն նախընտրական քարոզչության շրջանակում այսօր եղել է Ապարանում, Աշտարակում և Թալինում։
Վերջին քաղաքում ունեցած ելույթից հետո, երբ նա պատրաստվում էր հեռանալ Թալինից, մի տղամարդ է մոտեցել նրան:
«Թալինի ռայոնի Մաստարա գյուղից եմ, ամուսնացել եմ 7 տարի է, երեխա չունեմ, որ հիվանդանոցը դիմել եմ չեն ընդառաջում, ո՞նց անեմ»,- դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ ասել է տղամարդը, հաղորդում է armtimes.com-ը։
ԲՀԿ նախագահն էլ նրան առաջարկել է ինչ-որ մեկին դիմել, որն էլ կզանգահարի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետզոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևին և կտեղեկացնի խնդրի մասին:–0–