«40 վայրկյանից մինչև 1 րապե», կամ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ուղեցույց՝ «Նովոստի-Արմենիա»-ից (ՎԻԴԵՈ)

14.02.2022, 09:28
«40 վայրկյանից մինչև 1 րապե», կամ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ուղեցույց՝ «Նովոստի-Արմենիա»-ից (ՎԻԴԵՈ)
«40 վայրկյանից մինչև 1 րապե», կամ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ուղեցույց՝ «Նովոստի-Արմենիա»-ից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա»-ն ներկայացնում է ուղեցույց, որին պետք է հետևել երկրաշարժի ժամանակ:

Նշենք, որ փետրվարի 13-ին, տեղական ժամանկով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ, Երևանում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:

Ուղիղ մեկ տարի առաջ՝ փետրվարի 13-ին, Հայաստանում կրկին ուժեղ երկրաշարժ էր գրանցվել: 2021թ.-ի փետրվարի 13–ին տեղական ժամանակով ժամը 15։29–ին երկրաշարժ էր գրանցվել Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ։ Երկրաշարժը զգացվել էր Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Այն ժամանակԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրեց ուղեցույց, որին պետք է հետևել երկրաշարժի ժամանակ։-0-