24 ժամ ջուր չի լինի Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում և Գեղարքունիքի մարզի 7 գյուղերում

22.04.2025, 21:15
24–ժամյա ջրանջատում է նախատեդսված Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում և Գեղարքունիքի մարզի 7 գյուղերում
24 ժամ ջուր չի լինի Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում և Գեղարքունիքի մարզի 7 գյուղերում

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ 24–ժամյա ջրանջատում է նախատեդսված Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում և Գեղարքունիքի մարզի 7 գյուղերում։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հետևյալ տարածքների ջրամատակարարման դադարեցման մասին. 

Ս.թ. ապրիլի 23-ին ժամը 07.00-ից մինչև ապրիլի 24-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: 

Ս.թ. ապրիլի 23-ին ժամը 09:00-ից մինչև ապրիլի 24-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի ջրամատակարարումը: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: