24–ամյա Շուշաննային 2 տարվա ազատազրկում է սպառնում «Դալմա» մոլից կիսաշրջազգեստ գողանալու համար

18.02.2016, 12:35
Երևանաբնակ 24–ամյա Շուշաննային մինչև 2 տարվա ազատազրկում է սպառնում «Դալմա Գարդեն Մոլից» կիսաշրջազգեստ գողանալու համար։
24–ամյա Շուշաննային 2 տարվա ազատազրկում է սպառնում «Դալմա» մոլից կիսաշրջազգեստ գողանալու համար

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանաբնակ 24–ամյա Շուշաննային մինչև 2 տարվա ազատազրկում է սպառնում «Դալմա Գարդեն Մոլից» կիսաշրջազգեստ գողանալու համար։

Ինչպես հայտնում է դատական տեղեկատվական համակարգը, Շուշաննա Պողոսյանը 2015թ նոյեմբերի 28-ին «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի խանութներից մեկից փորձելու նպատակով վերցրել է կիսաշրջազգեստ և գողացել այն։

«Այնուհետև ուրիշ հագուստ փորձելու նպատակով հանդերձարանում պոկել է հագուստի վրայի անվտանգության ձայնային սարքը, փորձել է գաղտնի հափշտակել, սակայն ավարտին չի կարողացել հասցնել», – նշվում է մեղադրական եզրակացությունում։

Պողոսյանը ստորագրություն է տվել չհեռանալու մասին։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 177–րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (գողություն, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն)։–0–