203 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 43270–ի

27.08.2020, 10:55
203 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 43270–ի
203 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 43270–ի
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 203 նոր դեպք, ընդհանուր` 43270։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Նշենք, որ օգոստոսի 26-ին գրանցվել էր 131 նոր դեպք։

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 36988: Ընդհանուր թեստերի թիվը՝ 200507 (+1938): Մահացել է, ցավոք, 864 մարդ (+ 3):–0–