2016 թ.-ին 20 000-ից ավելի հայ ՌԴ քաղաքացիություն է ստացել

20.03.2017, 15:25
2016 թ.-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել 22 264 հայ:
2016 թ.-ին 20 000-ից ավելի հայ ՌԴ քաղաքացիություն է ստացել
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի-Արմենիա/. 2016 թ.-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել 22 264 հայ: Այդ մասին հայտնում է RT-ն` հղում անելով ՌԴ ՆԳՆ-ի տվյալներին:

Ընդ որում, 2015 թ.-ին Ռուսաստանի կարմիր անձնագիր ստացել է 18 653 հայ:

Պարբերականը նշում է, որ ՌԴ քաղաքացիության պահանջարկը ԱՊՀ երկրներում ավանդականորեն բարձր է: 2016 թ.-ին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 265 319 մարդ, մինչդեռ 2015-ին` 209 799:

2016 թ.-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել 100 696 ուկրաինացի, ինչը 49 տոկոսով ավել է 2015 թ.-ի ցուցանիշից (67 400 մարդ): Երկրորդ տեղում է Ղազախստանը` 37 837 մարդ ցուցանիշով (2015 թ.-ին` 32 070): Բացի այդ Ռուսատանի անձնագրեր են տրվել Ուզբեկստանի 23 216 քաղաքացու (2015 թ.-ին` 22 557):

ԱՊՀ երկրների քաղաքացիներին ռուսական անձնագրերի տրամադրման գրանցված աճը ընդհանուր առմամբ պարզաբանվում է արտասահմանում բնակվող համերկրացիներին կամավոր տեղափոխման պարագայում աջակցության ցուցաբերելու պետական ծրագրի ընդլայնմամբ: -0-