20 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

05.02.2025, 10:12
Շուրջ 20-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
20 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Շուրջ 20-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 4-ին 21:00-ից մինչև փետրվարի 5-ը 17:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան 90-110 շենքերի, Ներքին Չարբախ 5, 15 փողոցների, Ներքին Չարբախ 5-րդ փող. 2,3,4 նրբանցքների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ: