19-ամյա կրտսեր սերժանտի դի է հայտնաբերվել` կախված վիճակում

23.07.2017, 21:52
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
19-ամյա կրտսեր սերժանտի դի է հայտնաբերվել` կախված վիճակում
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մերձակա տարածքում կախված վիճակում հայտնաբերվել է 19-ամյա կրտսեր սերժանտի դին։

«Ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 23-ին ժամը 06.30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ)», – նշվում է ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ։

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: