Ոստիկանությունը «օրենքով գողերի» հավաք է կասեցրել Երևանի հյուրանոցներից մեկում (ՎԻԴԵՈ)

31.05.2018, 13:35
Ոստիկանությունը «օրենքով գողերի» հավաք է կասեցրել Երևանի հյուրանոցներից մեկում, հրապարակվել է տեսանյութ։
Ոստիկանությունը «օրենքով գողերի» հավաք է կասեցրել Երևանի հյուրանոցներից մեկում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունն այսպես կոչված «օրենքով գողերի» հավաք է կասեցրել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Համապատասխան գործողություններ են իրականացվել:

«Միևնույն ժամանակ մասնակիցներին զգուշացվել է հետագայում այդօրինակ հավաքներից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը այսուհետև էլ տեսադաշտում է պահելու նմանատիպ կենսակերպի հակում ունեցողներին և օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված բոլոր գործողությունները:–0–