Ոստիկանությունը բերման է ենթարկում ակտիվիստներին Ֆրանսիայի հրապարակում

18.04.2018, 11:31
Ոստիկանական ուժերը բերման են ենթարկում ընդդիմադիր ակտիվիստներին Ֆրանսիայի հրապարակում։
Ոստիկանությունը բերման է ենթարկում ակտիվիստներին Ֆրանսիայի հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանական ուժերը բերման են ենթարկում ընդդիմադիր ակտիվիստներին Ֆրանսիայի հրապարակում։

Загружается новость ... "Лево"

«Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Փաշինյանն ապրիլի 13–ից Ֆրանսիայի հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Հանրահավաքներն ապրիլի 16–ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով վնասվածք է ստացել 46 մարդ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն ու 6 ոստիկան։ Երեքշաբթի Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մեկնարկի մասին։

Չորեքշաբթի առավոտյան ցուցարարները փակել են Ֆրանսիայի հրապարակն ու հարակից փողոցները, ինչպես նաև Բաղրամյան պողոտան` ՀՀ վարչապետի նստավայրի մոտ։

Ակտիվիստների մի մասը մնացել է Ֆրանսիայի հրապարակում, որտեղ հիմա ոստիկանությունը բերման է ենթարկում նրանց։

Ոստիկանական շղթան փակել է նաև Մաշտոցի պողոտան։ Ֆրանսիայի հրապարակ են բերվում ոստիկանական նոր ուժեր։

Ապրիլի 17–ին ՀՀ ԱԺ–ն 77 «կողմ» և 17 «դեմ» ձայներով Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում։–0–