416.92
4.78
387.22
+28
Եղանակը Երևանում
Հայ

Վարորդը դատարանում հաղթել է Ճանապարհային ոստիկանությանը. ՃՈ–ն իր հերթին պատրաստվում է բողոքարկել

17:01
01 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. 2015 թվականի հուլիսին փաստաբան Ռուզաննա Ազրոյանը տուգանվել է Երևանի Եղվարդի խճուղում արագությունը գերազանցելու համար, գրում iravaban.net–ը։

Ըստ Ճանապարհային ոստիկանության որոշման՝ նա երթևեկել է 57կմ/ժ, իսկ թույլատրելի արագությունը՝ 40կմ/ժ է:

Ըստ հայցվորի՝ բնակավայրերում մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իսկ բնակավայրերից դուրս՝ 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:

Ազրոյանը նշել է, որ իր մեքենան հանդիսանում է մարդատար ավտոմեքենա, ուստի մեքենան վարելիս` թույլատրելի արագությունը բնակավայրերում 60կմ/ժ է:

Ըստ հայցի՝ Երևան քաղաքը բնակավայր է, իսկ Եղվարդի խճուղիում չկան «Բնակելի գոտի» կամ «Բնակելի գոտու վերջ» նշաններ, ուստի այնտեղ թույլատրելի արագությունը 60կմ/ժ է:

Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել: Լսելով հայցվորի բացատրությունները, հետազոտելով և գնահատելով ներկայացված ապացույցները` դատարանը եզրակացրել է, որ հայցը ենթակա է բավարարման:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ ՀՀ կառավարության բացառիկ իրավասությունն է հանդիսանում ճանապարհային երթևեկության կանոնների հաստատումը: Ըստ դատարանի՝ տվյալ դեպքում հայցվորի նկատմամբ վարչական հարկադրանքի սահմանման (տուգանք նշանակելու) հիմքում դրվել է Ծառայության կողմից ընդունված վարչական ակտը, որը տեղադրված է Երևանի Եղվարդի խճուղում, որով սահմանված առավելագույն արագությունը կազմում է 40կմ/ժ: Այսինքն՝ Ծառայության կողմից ընդունված վարչական ակտն ունի այնպիսի բովանդակություն, որից ուղղակիորեն բխում է, որ բնակավայրի տվյալ ճանապարհահատվածում հնարավոր է երթևեկել 40կմ/ժ չգերազանցող արագությամբ: Մինչդեռ, դատական ակտում ամրագրված հիմնավորումները երևան են գալիս փաստագրելու, որ Ծառայությունն իրավասու չէ բնակավայրում տեղադրել 60կմ/ժ արագությունից պակաս առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշան:

Սա նշանակում է, որ տվյալ դեպքում 60կմ/ժ արագությունից պակաս առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանը (այլ ձևի վարչական ակտը) ընդունվել է խախտմամբ: Այսպիսով Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ավետիսյանի վճռել է Ռուզաննա Ազրոյանի հայցը բավարարել: Անվավեր ճանաչել Երևանի Եղվարդի խճուղում տեղադրված թիվ 3.24 ճանապարհային նշանը (վարչական ակտը), և որպես հետևանք` վերացնել նշված վարչական ակտի կիրառմամբ Ռուզաննա Ազրոյանի նկատմամբ ընդունված տուգանքը: 

Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանն իր հերթին պարզաբանեց, որ նշված դատավճիռը կայացվել է 2016 թ.–ի մարտի 29–ին, և այն դեռ ուժի մեջ չի մտել։ Դատավճիռը դեռևս բողոքարկման ժամանակահատվածում է։

«Ճանապարհային ոստիկանությունը, համակարծիք չլինելով վճռի եզրափակիչ մասի հետ, բողոքարկելու է այդ վճիռը Վերաքննիչ դատարանում, անհրաժեշտության դեպքում` նաև Վճռաբեկ դատարանում», – նշեց Չիլինգարյանը։

 Նա տարօրինակ համարեց այն փաստը, որ «վճիռը դեռևս ուժի մեջ չմտնելով` շահարկվում է որպես նախադեպ»։

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ առաջին ատյանի դատական ակտը դեռևս չի կարող համարվել նախադեպի ուժ ունեցող, քանի որ դեռևս ուժի մեջ չի մտել», – ասաց Չիլինգարյանը։

Նա նշեց, որ նախկինում ևս եղել են նմանատիպ գործերով դատական լսումներ, դատական ընթացակարգեր, որոնք ևս ավարտվել են վճիռներով, սակայն արդեն ՃՈ–ի օգտին։

«Տեղադրված նշանները, որոնք սահմանափակում են երթևեկության առավելագույն արագությունը, ճանաչվել են դատարանի կողմից իրավաչափ», – ավելացրեց Չիլինգարյանն ու ընդգծեց, որ վերջին վճիռները, որոնք ուժի մեջ են մտել և կայացվել են ՃՈ–ի օգտին, ավելի շատ են մոտ նախադեպ համարվելուն, քան Ռուզաննա Ազրոյանի գործով վճիռը, որը դեռ ուժի մեջ չի մտել։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով