416.92
4.78
387.22
+22
Եղանակը Երևանում
Հայ

Վարչական վարույթ է հարուցվել N1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող ընկերության նկատմամբ

12:27
07 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հոկտեմբերի 31–ից մինչև նոյեմբերի 4–ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 470 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 543.3 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Երևանում տպարանի շենքի պայթեցման աշխատանքներն իրականացրած ընկերությունը կտուգանվի 1 մլն դրամով>>

Մասնավորապես, ՀԹՎՆՎ և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից Հանրապետության 65 հասցեում N1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող «Ղարիբյան Շին» ՍՊԸ-ի կողմից հոկտեբերի 27-ին իրականացված պայթեցման աշատանքներից առաջացած շինարարական աղբը «Դավաս» ՍՊ ընկերության միջոցով տեղափոխման և Նուբարաշենի քաղաքային աղբավայրին կից տարածքի չնախատեսված վայրում տեղադրման համար ընկերության 2 ներկայացուցչի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Նախկին «Առաջին տպարանի» շենքի ապամոնտաժումը, որը հոկտեմբերի 27–ին, օրը ցերեկով, պայթեցվեց շենքի սեփականատիրոջ թույլտվությամբ, մեծ իրարանցում առաջացրեց քաղաքի բնակիչների շրջանում և սոցիալական ցանցերում: Աղբյուրները հայտնում են, որ շենքը կառուցվել է նախորդ դարի 20-ականներին` Ալեքսանդր Թամանյանի մշակած նախագծի հիման վրա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում