Ստորգետնյա քարոզ` կազուսով. Փաշինյանը զբոսնել է մետրոյում (ՎԻԴԵՈ)

05.12.2018, 12:07
Ստորգետնյա քարոզ` կազուսով. Փաշինյանը զբոսնել է մետրոյում։
Ստորգետնյա քարոզ` կազուսով. Փաշինյանը զբոսնել է մետրոյում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել է Երևանի մետրոպոլիտեն։

Նա այսօրվա քարոզարշավը սկսել է «Զորավար Անդրանիկ» կայարանից, որտեղ իր գլխավորած «Իմ քայլը» դաշինքի բուկլետներ է բաժանել անցորդներին, ինչից հետո սկսել է մտնել վագոններ։

Մետրոյի ուղևորներին Փաշինյանը բաժանել է բուկլետներ, լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ։ «Երիտասարդական» կայարանում` վագոնի մեջ, Փաշինյանը պատահաբար հանդիպել է իր դաշինքից պատգամավորի մեկ այլ թեկնածու Ալեն Սիմոնյանի հետ։

Պատահական անցորդները մոտենում էին Փաշինյանին` սելֆի անելու խնդրանքով, նա ոչ մեկին չէր մերժում։ Մետրոյում վարչապետի պաշտոնակատարը շփվեց երևանցիների, օտարերկրյա զբոսաշրջիկների և հայրենադարձների հետ։

Նշենք, որ Փաշինյանն ընտրել էր «անկանխատեսելի» երթուղի` մի քանի անգամ փոխելով ուղղությունները «Բարեկամություն» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջև։

Փաշինյանն իր ստորգետնյա ճամփորդությունն ավարտել է «Երիտասարդական» կայարանում։ Սակայն շարժասանդուղկով բարձրանալիս ճակատագիրը, կարծես, փորձեց մի փոքր երկար պահել Փաշինյանին և շարժասանդուղկը հանկարծ կանգնեց, սակայն ոչ երկար ժամանակով։–0–