Շարքային զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է. նա զորամասի բուժկետում մահացել է

27.01.2017, 11:11
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Շարքային զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է. նա զորամասի բուժկետում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով` 2017 թ.–ի հունվարի 26–ին ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:–0–