Նորածին աղջիկը կփրկի եղբոր կյանքը. Հայաստանում առաջին անգամ փոխպատվաստում է արվելու՝ նորածնի պորտալարի արյունով

23.10.2017, 21:06
Մեր երկրում առաջին անգամ փոխպատվաստում է արվելու՝ նորածնի պորտալարի արյունով:
Նորածին աղջիկը կփրկի եղբոր կյանքը. Հայաստանում առաջին անգամ փոխպատվաստում է արվելու՝ նորածնի պորտալարի արյունով

ԵՐԵՎԱՆ, 23 հակտեմբերի. /Նովոստի Արմենիա/.  Մեր երկրում առաջին անգամ փոխպատվաստում է արվելու՝ նորածնի պորտալարի արյունով, Facebook–ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։

Загружается новость ... "Лево"

«Հայաստանում նորածին աղջիկը դոնոր է դառնում՝ սակավարյունություն ունեցող եղբոր համար: Մեր երկրում առաջին անգամ փոխպատվաստում է արվելու՝ նորածնի պորտալարի արյունով», – գրել է Մուրադյանը։

Արինա անունով աղջիկը Արսեն Կարապետյանի և Ռուզան Ավետիսյանի երկրորդ զավակն է, նրանց համար աղջնակի ծնվելը դարձել է ավագ տղայի` Հայկի կյանքը փրկելու միակ ճանապարհը։
 

Վիրահատությունը կանցկացվի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։ Ինչպես նշում է կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, այստեղ  գոյություն ունի յուրօրինակ հնարավորություն պորտալարի արյունը հավաքելու, մշակելու և պահելու համար։ –0–