Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Երևանի որոշ փողոցներում առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ

24.08.2016, 11:20
Երևանի մի շարք փողոցներում տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ։
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Երևանի որոշ փողոցներում առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Երևանի մի շարք փողոցներում տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ։

Ճանապարհային ոստիկանության տեղեկացմամբ` նոր ուսումնական տարվա կապակցությամբ Երևանի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը, ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-ից մինչև ժամը 18-ը, կսահմանվի 40կմ/ժ (60կմ/ժ-ի փոխարեն) և այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված նոր ռեժիմով:–0–