Մասսայական խախտումներ են բացահայտվել սուպերմարկետներից մեկում

06.04.2018, 18:23
Հայտնի սուպերմարկետներից մեկում մասսայական խախտումներ են բացահայտվել:
Մասսայական խախտումներ են բացահայտվել սուպերմարկետներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի երեք խանութներում հայտնաբերվել են ժամկետանց սննդամթերքի մի շարք տեսակներ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Մասնավորապես, հայտնաբերվել են յոգուրտ, կաթ, քամած մածուն, մայոնեզ, բժշկական երշիկ, հալվա, քաղցր կաթնաշոռիկ, ջնարակված պանիր, սերուցքային կարագ և բուսասերուցքային մածուկ, սփրեդներ, խաշ, երշիկներ, ծխեցրած սալ, թխվածքաբլիթ, սարդելկա, մանանեխ, չամանի մածուկ, որոնք վաճառքից հանվել են և տեղում ոչնչացվել:

«Հայտնաբերվել են նաև մակնշման անհամապատասխանություններով մթերքներ (ընդհանուր առմամբ 546 հատ)՝ կանաչ ոլոռ, եգիպտացորեն, թթու լոլիկ, սունկ շամպինյոն, կարմիր լոբի, անանաս օշարակում, ձիթապտուղ, խտացրած կաթ, մարինացված սունկ, ինչպես նաև 11 կգ սերուցքային կարագ և սալտիսոն. այս մթերքները հանվել են վաճառքից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հանձնարարվել է իրացնել միայն օրենսդրությանը համապատասխանող մակնշմամբ ապրանքատեսակներ:

Ծառայությունը շարունակում է վերահսկողական միջոցառումները «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի բոլոր խանութներում:–0–