Հրապարակվել են Արմավիրի մանկապարտեզում հնչած կրակոցների և պատանդառված փոքրիկի ազատ արձակման կադրերը (ՎԻԴԵՈ)

30.10.2017, 21:37
Հրապարակվել են Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառված երեխայի ազատ արձակման կադրերը։
Հրապարակվել են Արմավիրի մանկապարտեզում հնչած կրակոցների և պատանդառված փոքրիկի ազատ արձակման կադրերը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում հրապարակվել են Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառված երեխայի ազատ արձակման կադրերը։

Загружается новость ... "Лево"

Հոկտեմբերի 30-ին ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում է պահել մեկ երեխայի:

«Ազատություն» ռ/կ–ի կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են իրավապահները ներխուժում մանկապարտեզ և անվնաս ազատ արձակում փոքրիկին։

Ավելի ուշ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում։–0–