Հինգշաբթի` նոյեմբերի 24–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
25 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` նոյեմբերի 24–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրելու դիմում ներկայացրեց։ Միաժամանակ, նրա օրինակին են հետևել մի շարք նախարարներ, այդ թվում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիր մարմնի նիստի ժամանակ կշտամբել էկառավարության անդամներին շատախոսության համար:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը FIFA-ի դասակարգման աղյուսակում առաջընթաց է գրանցել։
Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը խոստովանել է, որ խթանիչներ է օգտագործել։ Միաժամանակ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հայտնել է, որ Խուրշուդյանի որակազրկման մասին վերջնական որոշում դեռ չի ընդունվել։–0–
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ