412.76
4.77
386.62
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են դարձել այն նախարարների անունները, ովքեր կանդամակցեն ՀՀԿ–ին

15:35
24 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի են դարձել այն նախարարների անունները, ովքեր կհետևեն վարչապետի օրինակին և կհամալրեն Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում Հայաստանի հանրապետական կուսակցությանը միանալու դիմում ներկայացրեց։

Մասնավորապես, կառավարության նիստից հետո տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնեց լրագրողներին, որ արդեն ներկայացրել է դիմումը, բայց առայժմ պատասխանը չգիտի։ Խոսելով կուսակցությանն անդամակցելու իր պատճառների մասին` նախարարն ասաց, որ ինքը թիմային խաղացող է։

«Ինձ ոչ ոք չի ստիպում, ես պատրաստվում եմ անդամակցել այն կուսակցությանը, որի գաղափարախոսությունն ուղղված է հայ ժողովրդի բարգավաճմանը։ Վարչապետն ասաց նաև, որ դա պարտադրաբար չէ»,– ասաց Մարտիրոսյանը, ավելացնելով, որ մինչ այդ նա կուսակցության անդամ չի եղել, քանի որ չի աշխատել քաղաքական դաշտում։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, որ ՀՀԿ-ն չի վայելում բնակչության վստահությունը, նախարարը նշեց, որ այդ դեպքում կուսակցությունն ընտրություններին մեծամասնություն չէր հավաքի։

Կարապետյանի օրինակին հետևելու են նաև Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ով արդեն այսօր խոստացել է ՀՀԿ անդամ դառնալու դիմում ներկայացնել:

«Կարծում եմ, որ այսօր ճիշտ կլինի կուսակցության անդամ դառնալը: Դա իմ անձնական որոշումն է, անձնական կարծիքը, և իմ որոշումը ես ինքնուրույն եմ ընդունել: Այն պարտադիր չէ, բայց ես թիմային խաղացող եմ, առավել ևս, որ կուսակցության բոլոր մոտեցումները, գաղափարախոսությունն ինձ հարազատ են թե անվտանգության ապահովման, թե երկրի զարգացման առումներով», - ասաց Առաքելյանը:

Նա ավելացրեց, որ մինչ այս ոչ մի կուսակցության անդամ չի եղել, քանի որ քաղաքականությամբ չի զբաղվել, սակայն միշտ մասնակցել է ընտրություններին և քվեարկել ՀՀԿ-ի և գործող նախագահի օգտին:

Իսկ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեռևս զերծ է մնում ՀՀԿ-ի շարքերին միանալուց: «Ես դեռ դիմում չեմ ներկայացրել և դեռ մտածելու ժամանակ ունեմ: Ինչ վերաբերում է վարչապետին, կարծում եմ նա ճիշտ է վարվել», - ասաց Ամիրյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում