Հայաստանի պաշտպանության նախարարը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել
16:43
24 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իշխող Հանրապետական կուսակցությանն (ՀՀԿ) անդամակցելու դիմում է ներկայացրել:
Այդ մասին հայտնում են մի շարք հայկական ԶԼՄ-ներ` հղում անելով ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանին:
Ավելի վաղ հինգշաբթի ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ավելի ուշ մի շարք նախարարներ հետևեցին վարչապետի օրինակին և հայտնեցին Հանրապետական կուսակցությանը միանալու մտադրության մասին: -0-
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։