Հայաստանի գլխավոր տոնածառն ԱՊՀ երկրների լավագույն տոնածառերի եռյակում է

24.12.2019, 10:46
Հայաստանի գլխավոր տոնածառն ԱՊՀ երկրների լավագույն տոնածառերի եռյակում է
Հայաստանի գլխավոր տոնածառն ԱՊՀ երկրների լավագույն տոնածառերի եռյակում է

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ТурСтат տուրիստական գործակալությունը ներկայացրել է 2020թ.-ի նախաշեմին ԱՊՀ երկրների մայրաքաղաքների ամենաբարձր գլխավոր տոնածառերի վարկանիշը:

ԱՊՀ երկրների մայրաքաղաքների ամենաբարձր տոնածառերի առաջին տասնյակում են ներառվել Աշխաբադի (40 մետր), Երևանի (37 մետր), Տաշքենդի (36 մ), Բաքվի (34 մ), Մինսկի (30 մ), Դուշանբեի (29 մ), Մոսկվայի (27 մ), Բիշքեկի (27 մ), Աստանայի (25 մ) և Քիշնևի (20 մ) տոնածառերը:

Загружается новость ... "Лево"

Վարկանիշը կազմվել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում գլխավոր տոնածառերի ուսումնասիրությունների արդյունքում:

Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության Հրապարակի 37 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառի լույսերը վառվել են դեկտեմբերի 21-ին:

Ռուսաստանի գլխավոր` 27 մետր բարձրությամբ տոնածառը Մոսկվայի Կրեմլի հպարարակում, ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր տոնածառերի շարքում միակ բնական տոնածառն է: -0-