Հանգստյան օրերի` հոկտեմբերի 1–2–ի առավել ուշագրավ նորությունները
03.10.2016,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` հոկտեմբերի 1–2–ի առավել ուշագրավ նորությունները։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` հոկտեմբերի 1–2–ի առավել ուշագրավ նորությունները։
- Հայտնի են պաշտպանության նախարարի և արտգործնախարարի հնարավոր թեկնածուները։
- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
- Հարսանեկան արարողության մասնակցող վարորդը Lexus-ով մխրճվել է ԶԻԼ-ի մեջ Արմավիրում, կան զոհեր։
- ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ակադեմիայում ներկա է գտնվել հոկտեմբերի 1-ից 10-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվող Երևանի շախմատի միջազգային բաց մրցաշարի մեկնարկին։
- Երևանում `Սլավոնական համալսարանի մոտ, տղամարդը պատանդ է վերցրել 20-ամյա աղջկա։
- Սիրիայի Հալեպ քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհվել են Սիրիայի դրոշի տակ հանդես եկող հայ լողորդ Միրեյ Հինդոյանը և նրա կրտսեր եղբայրը։
- Ժոզե Մոուրինիուն նշել է, որ դժգոհ է հայ մարզիկի խաղից:–0–