Հակածխախոտային օրենքը կլրամշակվի. տուգանքի չափը կվերանայվի
20.03.2018,
15:51
ՀՀ–ում հակածխախոտային օրենքը կլրամշակվի, տուգանքի չափը կվերանայվի։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքների նախագծերն ուղարկվել են լրամշակման, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։
2017 թ.–ի վերջին ՀՀ ԱՆ–ն ներկայացրեց «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը։
Օրենսդրական փոփոխություններով նաև նախատեսվում է փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում, ըստ որոնց արգելված վայրերում ծխելու համար սահմանվում է 250 հազար դրամի տուգանք (մոտ 520$), իսկ եթե ծխողին երեք ամսվա ընթացքում կրկին նկատեն ծխելիս հասարակական վայրում, ապա տուգանքը կավելանա` հասնելով 500 հազար դրամ (ավելի քան 1040$)։
«Մշակված օրինագիծը բուռն քննարկումների առիթ դարձավ, ներկայացվեցին բազմաթիվ առաջարկներ, որոնք այս պահին լրամշակվում են», – ասաց Բազարչյանը։
Նա նաև նշեց, որ օրենքը խմբագրվում է` հաշվի առնելով միջազգային փորձը։ Նա, մասնավորապես, տեղեկացրեց, որ Իռլանդիան նմանատիպ օրենք ներդրեց 2004 թ.–ին, հակածխախոտային օրենսդրությունն արդեն 2 տարի գործում է Մոլդովայում, 2018 թ.–ի մայիսից այն ուժի մեջ կմտնի հարևան Վրաստանում։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, Բազարչյանի խոսքով, առաջիկա մի քանի ամսում օրենքում կամփոփվեն ստացված բոլոր առաջարկները, ինչից հետո նախատեսվում է, որ մինչև տարեվերջ այն կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։
«Կոնկրետացվում են նաև օրենքում նախատեսված տուգանքների չափերը, սակայն ես դեռ չեմ կարող ասել` դեպի ավելացում, թե նվազում», – ասաց Բազարչյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ օրենքով կկոնկրետացվեն կառույցները, որոնք կկարողանան ստուգումներ կատարել և կիրառել տուգանքներ խախտողների նկատմամբ։
Միաժամանակ, Վրաստանի ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Ակակիյ Ձոիձեն նշել է, որ տուգանքի չափը պետք է իսկապես մոտիվացնի, որպեսզի մարդը հրաժարվի ծխելուց։
Որպես օրինակ նա բերեց այն փաստը, որ Վրաստանում ուժի մեջ մտնող հակածխախոտային օրենսդրության համաձայն`օրենքը խախտելու դեպքում ֆիզիկական անձանց համար տուգանքը Վրաստանում կկազմի 50 դոլար առաջին դեպքի համար, երկրորդ դեպքում տուգանքը կկազմի արդեն 100 դոլար։ Իրավաբանական անձանց համար առաջին դեպքում տուգանքը կլինի 250 դոլար, երկրորի դեպքում` 500 դոլար։–0–

Загружается новость ... "Лево"