412.76
4.77
386.62
+13
Եղանակը Երևանում
Հայ

Գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, վիրահատվել է

12:11
20 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախյան պատերազմի հերոս, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, տևական ժամանակ է` չի երևում մամուլում, հարցազրույցներ չի տալիս, գրում է «Հրապարակը»։

Թերթի հաղորդմամբ` նրա բջջային հեռախոսն անհասանելի է: Մինչդեռ հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և դրանից հետո Տեր-Թադևոսյանին հաճախ կարելի էր տեսնել մամուլի էջերում և հեռուստատեսային տարբեր հաղորդումներում։

«Պարզվեց, որ գեներալ մայորը մոտ մեկ ամիս առաջ վիրահատության է ենթարկվել, այժմ էլ ապաքինվում է», – գրում են հոդվածի հեղինակները։

Թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, նշում է, որ Կոմանդոսի մոտ մի խնդիր էր, որն ի հայտ է գալիս այդ տարիքի շատ տղամարդկանց մոտ։

ԴՕՍԱԱՖ-ից թերթին հայտնել են, որ Տեր-Թադևոսյանն ընդամենը մի քանի ժամով է գալիս աշխատանքի և մինչև օրվա վերջ չի մնում (գեներալ մայորը ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհրդի նախագահն է)։

Հոդվածի հեղինակներին հաջողվել է կապ հաստատել Տեր-Թադևոսյանի հետ, սակայն երբ նա իմացավ, որ զանգողը լրագրող է, խուսափեց հարցերին պատասխանելուց՝ առաջարկելով մի ժամից զանգել։

«Պայմանավորված ժամին կրկին զանգեցինք, սակայն հեռախոսն անջատված էր», – նշում են հոդվածի հեղինակները։

«Հարկ է նշել, որ Կոմանդոսը կողմ էր արտահայտվել նախկինում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 800 հեկտարը հետ գրավելուն և կարծիք էր հայտնել, որ դա պետք է արվի պետական մակարդակով, այսինքն՝ հրամանը պետք է վերևից տրվի։ Նա և Ժիրայր Սեֆիլյանը ժամանակ առաջ հանդիպումներ էին ունենում և քննարկում Արցախի իրադրության վերաբերյալ խնդիրներ, մասնավորապես՝ կորսված տարածքները հետ վերադարձնելու հնարավորությունը», – գրում է թերթը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում