Գեներալ Ապրիամովն ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից և արձակվել զինծառայությունից

03.05.2017, 12:02
ՀՀ նախագահի հրամանով, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։
Գեներալ Ապրիամովն ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից և արձակվել զինծառայությունից
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահի հրամանով, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը` որոշում եմ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակել զինվորական ծառայությունից», – նշվում է նախագահի հրամանագրում։–0–