Երեքշաբթի` նոյեմբերի 8–ի առավել ուշագրավ նորությունները
04:00
09 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` նոյեմբերի 8–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Օրեր առաջ աշխատանքից ազատվել է Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի տնօրեն Գևորգ Ալթունյանը։
Հայաստանում կողոպտել են հարկային տեսչություններից մեկի նախկին ղեկավարին։
Աֆրիկյան տաք օդային հոսանքները մուտք են գործել Հայաստանի տարածք, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանն էականորեն կբարձրանա։
Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարները Հայաստանում զգալիորեն կբարձրանան։ Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին