Երևանի ծննդատներից մեկում նորածին է մահացել. ԱՆ

08.11.2016, 16:17
Նորածնի մոտ ախտորոշվել է, մասնավորապես, ներարգանդային սեպսիս, թոքաբորբ, ցիտոմեգալովիրուս, հեպատիտ, պոլիօրգանային անբավարարություն։
Երևանի ծննդատներից մեկում նորածին է մահացել. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում` «Հանրապետական ծննդատանը», նախօրեին նորածին է մահացել, «Նովոստի–Արմեիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

«Որքան ինձ հայտնի է նորածնի մոտ ախտորոշվել է մի քանի հիվանդություն», – ասաց Հայթայանը։

Հայկական ԶԼՄ–ները հաղորդում են, որ նորածնի մոտ ախտորոշվել է, մասնավորապես, ներարգանդային սեպսիս, թոքաբորբ, ցիտոմեգալովիրուս, հեպատիտ, պոլիօրգանային անբավարարություն։

Այս բոլոր հիվանդությունների ախտորոշումը հնարավոր է կատարել միայն ծննդից հետո կամ 3-4 օրվա ընթացքում։

Մոր վիճակը բավարար է, նա դուրս է գրվել հիվանդանոցից, բայց հրավիրվել է հետագա բուժման։–0–