Երեքշաբթի` մարտի 20–ի առավել ուշագրավ նորությունները
21.03.2018,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ռրեքշաբթի` մարտի 20–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ռրեքշաբթի` մարտի 20–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Մարտի 20–ին ժամը 09:20-ի սահմաններում Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը ՌԴ Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին՝ Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում, բախվել է բեռնատարի, ինչի հետևանքով կա երկու զոհ։ Միաժամանակ, հայտնի դարձավ, որ ութ վիրավոր հոսպիտալացվել է։
- «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման։
- Արտերկրում սովորող հայ զորակոչիկները կարող են բանակից տարկետում ստանալ։
- Yandex.Taxi-ն ընդլայնում է իր աշխարհագրությունը Հայաստանում. Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Սպիտակ և Արթիկ։-0-