ՀՀ 50 քաղաքացիներով ավտոբուս է վթարի ենթարկվել Ռուսաստանում. կան զոհեր և վիրավորներ (ՎԻԴԵՈ)

20.03.2018, 12:40
Երևանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը  բախվել է բեռնատարի Վորոնեժի մարզում։
ՀՀ 50 քաղաքացիներով ավտոբուս է վթարի ենթարկվել Ռուսաստանում. կան զոհեր և վիրավորներ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը բախվել է բեռնատարի Վորոնեժի մարզում։

Ինչպես հայտնում է Վորոնեժի մարզի ՆԳՆ գլխավոր վարչությունը, երեքշաբթի 08։40–ի սահմաններում Պավլովսկի շրջանի «Դոն» Մ-4 ավտոճանապարհի 673–րդ կիլոմետրում «Մերսեդես» ուղևորատար ավտոբուսի վարորդը Մոսկվայի ճանապարհին, նախնական տվյալներով, կորցրել է կառավարումը և բախվել «Մերսեդես» բեռնատար մեքենային։

ՃՏՊ–ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը և ավտոբուսի ուղևորներից մեկը զոհվել են։ Նրանց ինքնությունը պարզվում է։

Загружается новость ... "Лево"

Նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 50 ուղևոր, նրանցից 8–ը տուժել են, ինքնությունները պարզվում են։ Տուժածների և զոհերի վերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո ոստիկանության աշխատակիցները կտեղեկացնեն այդ մասին հարազատներին։

Դեպքի վայրում աշխատում են ՃԵԱՊՏ–ի աշխատակիցները և քննչական օպերատիվ խումբը, պարզվում են կատարվածի հանգամանքները։

Հինգերորդ ալիքի հաղորդմամբ, ավտոբուսում եղել է Հայաստանի 50 քաղաքացի և երկու վարորդ։ Հայաստանի ութ քաղաքացիներ հոսպիտալացվել են։ -0-