Երեքշաբթի` հունվարի 24–ի առավել ուշագրավ նորությունները
25.01.2017,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 24–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 24–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այցի շրջանակում Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ։ Միաժամանակ վարչապետերի հանդիպմանը վերաբերող փաստաթղթերում նշվում է, որ Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր։ Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետերը հանդես են եկել ԶԼՄ–ների համար նախատեսված հայտարարությամբ։
- Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատել է, որ հեռանում է ՀՀԿ–ից։ «Վաղը կհայտարարեմ, որ դուրս եմ գալիս Հանրապետականից», – նշել է Աբրահամյանը։
- ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը երեքշաբթի Երևանում լրագրողներին ասել է, որ կշարունակի աշխատանքն իր պաշտոնում ԱՄՆ-ի նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո:
- Երևանում ավտովթարի է ենթարկվել թիվ 45 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, կան վիրավորներ։-0-