Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ

24.01.2017, 17:25
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։

Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ներկայացնելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների արդյունքները, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Շատ կարևոր է երկու երկրների համագործակցության հումանիտար ոլորտը, մեր քաղաքացիների միջև ուղիղ կապերի ընդլայնումը։ Մենք այս այցի շրջանակում պայմանավորվել ենք, որ Ռուսաստանի բնակիչները կարող են այցելել Հայաստան ներքին անձնագրերով, ինչի մասին հենց նոր փաստաթուղթ է ստորագրվել։ Այս ամենի արդյունքում կամրապնդվի համագործակցությունը հումանիտար փոխգործակցության ոլորտում», – նշել է Մեդվեդևը։

ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»>>

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին հույս է հայտնել, որ այս որոշումն ազդակ կհաղորդի մշակութային–հումանիտար հարաբերությունների զարգացմանը։

«Ինձ թվում է, որ Հայաստանը թերագնահատված է` որպես ՌԴ քաղաքացիների համար այցելության երկիր։ Ակնկալում ենք, որ այս տարի իրավիճակը սկզբունքորեն կփոխվի դեպի լավը», – նշել է ՀՀ վարչապետը։ –0–