Երևանում ավտովթարի է ենթարկվել թիվ 45 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը. կան վիրավորներ

24.01.2017, 19:32
Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Երևանում ավտովթարի է ենթարկվել թիվ 45 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը. կան վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14։10-ի սահմաններում Սարալանջի փողոցում՝ դեպի Տերյան փողոց տանող ճանպարհի մոտ, բախվել են Opel մակնիշի և թիվ 45 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ճանապարհային ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։–0–