Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը

24.01.2017, 13:33
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից, հայտնում են հայկական լրատվամիջոցները։

«Ես վաղը կհայտարարեմ, որ դուրս եմ գալիս Հանրապետականից»,- ասել է նա։

ՀՀԿ փոխնախագահը հրաժարվել է նշել ՀՀԿ-ից հեռանալու պատճառը՝ խոստանալով այդ մասին խոսել ավելի ուշ:

Հովիկ Աբրահամյանը նաև հաստատել է, որ զբաղվելու է քաղաքականությամբ, սակայն Գագիկ Ծառուկյանի դաշինքին միանալու մասին հարցին ի պատասխան ասել է, որ այս պահին նման որոշում չունի։ -0-