Եռաբլուրում կկառուցեն «Արցախի կանչը» հուշակոթող՝ 2023 թ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակին
24.09.2024,
14:07
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը։
Հուշակոթողը նվիրված է լինելու 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի զինված ագրեսիայի և սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ զոհվածների հիշատակին։
Արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք, հոգևոր դասի ներկայացուցիչներ, զոհվածների հարազատներն ու ընկերները։