Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունները

22.09.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի՝ սեպտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունները։
Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի՝ սեպտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունները։
  • Սեպտեմբերի 21–ին Հայաստանը նշեց անկախության 25–ամյակը։ Այդ կապակցությամբ Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր շքեղ զորահանդես, որի ընթացքում ներկայացվեց տարատեսակ սպառազինություն, առաջին անգամ ցուցադրվեցին «Իսկանդեր» հրթիռային օպերատիվ-մարտավարական համակարգերը և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։ Զորահանդեսն ավարտվեց ռազմական ավիացիայի թռիչքով և Պատվո պահակի վաշտի հանդիսավոր շարաերթով։ Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Երևանում կազմակերպված զորահանդեսին ներկայացված ողջ տեխնիկան պատկանում է Հայաստանի զինված ուժերին։
  • Չորեքշաբթի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողներին հայտարարեց, որ ՀՀ կառավարությունում տեղի ունեցող կադրային փոփոխությունները կապված չեն նախորդ վարչապետի հետ։ Միաժամանակ, նա նշեց, որ վճռական է տրամադրված կոռուպցիայի խնդրի լուծման հարցում։
  • Նախօրեին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 20–ին խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Արարատի մարզում` Երևան-Երասխ ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում, ինչի հետևանքով վիրավորվել է 9 մարդ, այդ թվում` 2 երեխա։-0-