Փաշինյանի նախկին խորհրդականը հայտնել է հայկական Boeing–ի առևանգման մասին, Քաղավիացիայի կոմիտեն մեկնաբանել է
23.02.2021,
15:07
Փաշինյանի նախկին խորհրդականը հայտնել է հայկական Boeing–ի առևանգման մասին, Քաղավիացիայի կոմիտեն մեկնաբանել է
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում», գրում է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։
Ճաղարյանը Facebook–յան իր էջում հայտնում է, որ փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:
«Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում: Հայկական օդանավի առևանգու՞մ, հերթական խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում», – գրել է Ճաղարյանը։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի արձագանքը
Կոմիտեն այսօր արձագանքել է Ճաղարյանի գրառմանը` նշելով, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
«Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն», – նշվում է կոմիտեի Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։–0–