415.48
5.04
388.48
+14
Եղանակը Երևանում
Հայ

Բժիշկ. նորածին հնգյակից մեկի մահվան պատճառը խորը անհասությունն ու գլխուղեղում արյան զեղումն է

13:48
06 Մայիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր լուսադեմին մահացել է Երևանում ծնված հնգյակներից մեկը։

«Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից այսօր առավոտյան մահացած նորածինը ունեցել է խորը անհասությունից, որն էլ հարուցել է բարդացումներ՝ գլխուղեղի արյան զեղում», – նշել է «Էրեբունի» բ/կ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը, հաղորդում է Tert.am–ը։

«Անհասության պատճառով գլխուղեղում առաջացող արյունազեղումն ամենավտանգավոր բարդացումն է, ինչն էլ բերում է նման ծանր վիճակների: Ասեմ, որ այս բարդության կանխարգելումը հնարավոր չէ, որովհետև միակ ճանապարհն այն է, որ երեխան որքան հնարավոր է շատ մնա արգանդում», - նշել էՄիքայել Մանուկյանը:

Նշենք, որ հնգյակը լույս աշխարհ էր եկել 28 շաբաթականում՝ կեսարյան հատմամբ:

Առողջապահության նախարարությունը վերջին մի քանի օրերին տարածած հաղորդագրություններում նշում էր, որ երեխաներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

«Մասնագետները գտնում են, որ խորը անհասության պարագայում վիճակի զարգացումների հետագա ընթացքի վերաբերյալ կանխատեսումներ անել դեռևս վաղ է», - նշված էր մայիսի 4-ի ԱՆ հաղորդագրության մեջ:

Նորածնի վիճակը սկսել է վատանալ երեկ երեկոյան, ողջ գիշեր հիվանդանոցում են եղել ՀՀ գլխավոր նեոնատալոգը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչը, տարբեր պրոֆիլի բժիշկներ:

Մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ էր եկել հնգյակ՝ 4 աղջիկ, 1 տղա։

Նորածինները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։ Նրանց լույս աշխարհ գալուց անմիջապես հետո ձեռնարկվել են անհրաժեշտ ռեանիմոցիոն գործողություններ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:06
20 Մարտի 2023
Երևանի կոնյակի գործարանի մեկնարկած «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում. ՖՈՏՈ
10:15
20 Մարտի 2023
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու