417.14
4.83
386.42
-273
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կանցկացվի բողոքի ցույց` ընդդեմ միջազգային կազմակերպությունների անգործության

15:39
08 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում շաբաթ օրը երեկոյան կանցկացվի բողոքի ցույց` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ  միջազգային կազմակերպությունների հանցավոր լռության դեմ:

«Կոչ ենք անում բոլորին սույն թվականի ապրիլի 9-ին ժամը 19:00 լինել Հանրապետության հրապարակում` ձեզ հետ բերելով ՀՀ, ԼՂՀ դրոշներ, մոմեր և պաստառներ», - ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ, որոնք Facebook սոցիալական ցանցում միջոցառում են (event) ստեղծել:  

Ցույցը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի հետ Երևան։

ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, բայց մենք դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն. Սարգսյան>>

Ցույցի կազմակերպիչները նշում են, որ Ադրբեջանի կողմից ապրիլի 2-ին ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով սանձազերծված քառօրյա պատերազմը և դրան հաջորդած փխրուն զինադադարը, մինչ այս պահը որևէ հստակություն չեն մտցրել հակամարտության կարգավորման տեսլականի մեջ։

«Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության և, հատկապես, հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող կառույցների և երկրների մի մասի հանցավոր լռությունը կամ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան դնելը ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջանական կողմի գործողությունների մեջ», - ասվում է հայտարարության մեջ։ 

ՀՀ ՊՆ–ն հրապարակել է Արցախի մարտերում ապրիլի 2-8–ը զոհված 44 զինծառայողների անունները >>

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։

Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  7 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 44 զոհ, մոտ 122–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 21–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:35
20 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց, նրա աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց մեկ ամսով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի  առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում
14:41
20 Մայիսի 2023
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ. նախօրեին չարտոնված մուտքի փորձ է կատարվել newsarmenia.am կայք
20:41
19 Մայիսի 2023
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել. ՖՈՏՈ
15:54
19 Մայիսի 2023
Ժամանակավոր փակ է լինելու Պարզ լիճ տանող ճանապարհը
Ժամանակավոր փակ կլինի Պարզ լիճ տանող ճանապարհը
15:37
19 Մայիսի 2023
Ի՞նչ են կերել մանկապարտեզում թունավորված երեխաները. սննդամթերքը ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
Ի՞նչ են կերել մանկապարտեզում թունավորված երեխաները. սննդամթերքը ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
21:46
18 Մայիսի 2023
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
14:22
18 Մայիսի 2023
4,2 միլիարդ դրամ կտրամադրվի գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով վերազինելու համար
Մրցույթի արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն և բուհ Գիտության կոմիտեի միջոցով ձեռք կբերի 54 սարք/սարքավորում՝ ընդհանուր 4 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ
12:32
18 Մայիսի 2023
Հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ոստիկանություն (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, ոստիկանությունը զգուշացնում է. հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ՎԻԴԵՈ
10:24
18 Մայիսի 2023
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ, ով ձերբակալվել է Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մեղադրանքով
21:31
17 Մայիսի 2023
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
20:03
17 Մայիսի 2023
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
19:57
17 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները