Երևանում երթևեկության կանոնները կոպտորեն խախտած ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից (ՖՈՏՈ)

26.12.2018, 12:14
Երևանում երթևեկության կանոնները կոպտորեն խախտած ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից:
Երևանում երթևեկության կանոնները կոպտորեն խախտած ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից։

Այս մասին նշվում է Երևանի քաղաքապետարանի Facebook–յան էջում։

«Սիրելի համաքաղաքացիներ, երեկ համացանցում տարածված տեսանյութում ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի հրամանով հեռացվել է աշխատանքից»,– նշվում է գառման մեջ։

Գերատեսչությունը գրառմանը կից հրապարակել է նաև աշխատանքից ազատման հրամանն ու լուսանկարը, որտեղ երևում է, թե ինչպես է ավտոբուսը դուրս եկել հանդիպակաց երթուղի։–0–