Երևանի որոշ փողոցներում արագաչափեր կգործարկվեն

21.04.2017, 17:13
Ապրիլի 25-ից Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր:
Երևանի որոշ փողոցներում արագաչափեր կգործարկվեն
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ից Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր:

Հաղորդագրության համաձայն, շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2017 թվականի ապրիլի 25-ից գործարկվելու են Երևան քաղաքի Իսակովի պողոտայում (ԱՄՆ դեսպանատնից դեպի Սեբաստիա փողոց 200 մետր հեռավորության վրա) տեղադրված արագաչափ սարքերը՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 80 կմ/ժ է:

Նույն օրվանից գործարկվելու են Երևան քաղաքի Ազատության պողոտա-Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: -0-