ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնապես հայտարարել է, որ , ինչպես և 5 տարի առաջ այնպես էլ հիմա դեմ է տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար։
Загружается новость ... "Лево"
Հինգ տարի առաջ այն ժամանակվա իշխանությունների կողմից տրանսպորտի սակագինը 100-ից 150 դրամ թանկացման փորձը բերել էր բողոքի ակցիաների։ Մարությանն այն ժամանակ միացել էր բողոքի ակցիային՝ տեղափոխելով մարդկանց իր մեքենայով։
«Տրանսպորտի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրն այնպես, որ քաղաքացիների համար սակագինը չթանկանա: Համոզված եղեք` ես ձեզանից մեկն եմ և միշտ ձեր կողմից եմ», - գրել է Մարությանը Facebook-ի իր էջում։-0-