Կայացավ Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը

13.10.2018, 12:31
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունն անցկացվեց շաբաթ օրը մայրաքաղաքում:
 Կայացավ Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունն անցկացվեց շաբաթ օրը մայրաքաղաքում:

Սեպտեմբերի 23-ին Երևանի բնակիչներն ընտրեցին Ավագանու խորհուրդը: 475 ընտրատեղամասերում քվեների հաշվարկի արդյունքներով, հաղթանակ տարավ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը, ով հավաքեց ձայների 81,5 տոկոսը: -0-