Վիգեն Սարգսյանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի հետ քննարկել է ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման խնդիրները

10.10.2017, 20:22
Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին:
Վիգեն Սարգսյանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի հետ քննարկել է ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր` հոկտեմբերի 10-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Գեներալ-գնդապետ Ա.Սիդորովը ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցել է. հոկտեմբերի 5-ից 7-ը Հայաստանում կայացած «Որոնում-2017» մարտավարամաս-նագիտական զորավարժության արդյունքների, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ Զ(ու)ՄԽ ուժերի մի մասի ու ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության ընթացքի մասին:

Հանդիպման շրջանակում քննարկվել են ՀԱՊԿ ձևաչափում համագործակցության ընթացիկ հարցերը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:-0-