Վարդավառի տոնախմբությանը մասնակից են դարձել նաև Երևանի հյուրերը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

03.07.2016, 23:08
Վարդավառի տոնական միջոցառումներին միացել են նաև մայրաքաղաքի հյուրերը:
Վարդավառի տոնախմբությանը մասնակից են դարձել նաև Երևանի հյուրերը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
 ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Վարդավառի տոնական միջոցառումներին միացել են նաև մայրաքաղաքի հյուրերը:

 - рис.1

Մասնավորապես, Հանրապետության հրապարակի տարածքում կայանված ավտոբուսների զբոսաշրջիկները, նկատելով հարակից շատրվանի մոտ տիրող ջրային երուզեռը, միախառնվել են երևանցիներին ու նույնպես դարձել տոնի անմիջական մասնակիցը: 

 - рис.2

Արդեն ամբողջովին թաց հյուրերին երևանցիները ներկայացրել են տոնի բուն խորհուրդը:

 - рис.3

Վարդավառին նվիրված համաքաղաքային միջոցառումներն արդեն 4-րդ տարին անընդմեջ ներառվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

 - рис.4

 - рис.5